Ինչ է քննարկվել ՔՊ նիստում

Ինչ է քննարկվել ՔՊ նիստում

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են Մասիս և Գյումրի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։