Բերման են ենթարկվել Փաշինյանի դեմքով դիմակավորված «Ազատագրական շարժման» անդամները

Բերման են ենթարկվել Փաշինյանի դեմքով դիմակավորված «Ազատագրական շարժման» անդամները

«Ազատագրական շարժումն» այսօր, ժամը 11:00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում Մարիոթ հյուրանոցի մոտից նախաձեռնել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման իր հերթական յուրահատուկ ակցիան։

Այնուհետև, ակցիայի մասնակիցները ժամը 11:30-ին ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք պետք է ներկայացնեին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ (քննիչը գրությամբ հայտնել է, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ):

Սակայն, ակցիայի մասնակիցներից 15-ին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցները։

«Բերման են ենթարկել Անդրանիկ Մանուկյանին, Արա Զոհրաբյանին, Վահագն Չախալյանին։Մի քանի ընկերներ Նիկոլ Փաշինյանի դիմակով ևւ իր նշաանվոր դուխով նկարով հրապարակի տարբեր հատվածներում հայտնվեցին։ Ոստիմանները սկսեցին դիմակ կրող անձանց ևս բերման ենթարկել»,-այս մասին մեզ տեղեկացրեց շարժման համահիմնադիրներից Սևակ Հակոբյանը;