Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի․ անարձագանք թողնելը չունի բացատրություն

 Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի․ անարձագանք թողնելը չունի բացատրություն

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երուսաղեմի պատրիարքության նկատմամբ առերևույթ պետականորեն խրախուսվող բռնարարքները պաշտոնական հարթությամբ անարձագանք թողնելը չունի որևէ խելամիտ բացատրություն։  Երուսաղեմի պատրիարքությունն իր նվիրապետական աթոռով պարզապես սփյուռքի հատված չէ, այն Սահմանադրությամբ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անքակտելի տարրն է, ինչը հստակ ամրագրված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով։ Պատրիարքությունն ազատ է տնօրինելու իր սեփականությունը, և այս համատեքստում պետական քաղաքականության զուտ միակողմանի իմպերատիվ հավակնությունները տեղին չեն։ 

Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը, ցավոք, այս փուլում դա առավել գործուն միջոց է։ Նույն կերպ, ողջունելի է հրեական բռնարարքները փաստարկված դատապարտող  Հայաստանի և սփյուռքի հավատավոր անհատների և կառույցների, հատկապես՝ «Թաթոյան» հիմնադրամի ազգանպաստ կեցվածքը։

Հ.Գ. Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները ....