Մարիա Զախարովան՝ բրիտանական ԱԳ նախարարի՝ Պուտինի պլանների մասին արած հայտարարության մասին 

Մարիա Զախարովան՝ բրիտանական ԱԳ նախարարի՝ Պուտինի պլանների մասին արած հայտարարության մասին 

Ի պատասխան Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասսի հայտարարության, թե Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը մտադիր է գրավել Մերձբալթյան երկրները, Ռուսաստանի  ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան գրել է իր տելեգրամյան ալիքում․ «Ախր Լիզ Տրասսն այնքան էլ միամիտը չէ, որքան թվում է։ Նա արդեն կռահել է մեր դավադիր պլանները, ըստ որի, ցանկանում ենք գրավել Կալինինգրադի մարզը»։ Հիշեցնենք, որ բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել էր, որ Ռուսաստանի նախագահը չի սահմանափակվելու Ուկրաինան գրավելով եւ պատրաստ է ներխուժել նախկին խորհրդային մյուս պետություններ եւ հատկապես՝ Մերձբալթյան երկրներ։