Երեք մարդ է զոհվել Սարատովի մարզում բռնկված հրդեհի հետեւանքով

Երեք մարդ է զոհվել Սարատովի մարզում բռնկված հրդեհի հետեւանքով

Երեք մարդ է զոհվել Ռուսաստանի Սարատովի մարզում բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն։ Հրդեհը բռնկվել է «Դրուժբա» այգեգործական ընկերությունում։ Հրդեհը հանգցվել է հրշեջների՝ դեպքի վայր հասնելուց մոտ մեկ ժամ հետո։ Հանգցնելուց հետո էլ հայտնաբերվել են երեք դիակները։ Նախնական տեղեկություններով, զոհերից մեկը երեխա է։ Հանգամանքները պարզվում են։