Ի՞նչ է գրել Չալաբյանը կալանավայրից․ «Այդ ամենը Փաշինյանի հրահանգով է»

Ի՞նչ է գրել Չալաբյանը կալանավայրից․ «Այդ ամենը Փաշինյանի հրահանգով է»

Արդեն 75 օր է, որ Ավետիքը ապօրինի անազատության մեջ է ու կալանավորված։ Այս ընթացում նա հնարավորություն չի ունեցել մասնակցել նույնիսկ իր ընտանիքի կարևոր իրադարձություններին։ Ավետիքն այս ընթացքում արդեն բաց է թողել իր 4 երեխաներից երկուսի ծննդյան արարողությունները։ Նա չի տեսել նաև իր երեխաներից մյուսի՝ հիմնական դպրոց ավարտելը։ Այս բոլոր իրադարձություններին նա փաստացի չի կարողացել լինել իր ընտանիքի կողքին։

Այս մասին քիչ առաջ Ավետիք Չալաբյանի ընտանիքի անդամների, պաշտպանական խմբի ու գաղափարակիցների կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Չալաբյանի կինը՝ Անահիտ Չալաբյանը՝ տեղեկացնելով, որ Չալաբյանը կալանավայրից նաև ուղերձ է հղել։

«Սիրելի հայրենակիցներ, արդեն 2,5 ամիս է՝ այս իշխանությունների ապազգային գործունեության արդյունքում ես գտնվում եմ պատանդի կարգավիճակում։ Եթե այս ամենի սկզբում կարող էին կասկածներ լինել իմ շուրջ կատարվող իրադարձությունների մասին, ապա հիմա փաստերը հստակ ակնհայտ են դարձնում իմ ու ընտանիքիս հանդեպ տեղի ունեցող հաշվեհարդարի մասին։ Համացանցում իշխանական կայքերով ինձ փորձում են վարկաբեկել, օրենքի փոփոխություններ են անում քրեական գործ սարքելու համար, հարցաքննության իմիտացիա են անում, որի նպատակը ինձ անազատության մեջ պահելն է։ Օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում են անում։ Եղբորս նկատմամբ հալածանքներ են սկսել վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Իմ ու ընտանիքիս հանդեպ տեղի ունեցող հաշվեհարդարը սակայն ընդամենը մի օղակն է այն բռնաճնշումների, որոնք պատերազմից հետո տեղի են ունենում հայրենասեր ու արժանապատիվ մարդկանց նկատմամբ։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան բազմաթիվ կառույցների լռության ներքո, որոնք իրականում մոռացել են ժողովրդավարության մասին։ Այս ամենը միայն ու միայն կարող է կանգնեցնել մեր քաղաքացիների գիտակից պայքարը»,- հավելեց նա։