Ինչքան բերման եք ենթարկում, այնքան ավելի ենք շատանում. Իշխան Սաղաթելյան

Ինչքան բերման եք ենթարկում, այնքան ավելի ենք շատանում. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ փակել էին Հաղթանակի կամուրջն ու հարող փողոցները, սակայն ոստիկանությունը մեծաթիվ ուժ կիրառելով բացեց փակված փողոցները։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ 100֊ից ավել քաղաքացիներ են բերման ենթարկվել.«Ինչքան բերման եք ենթարկում, այնքան ավելի ենք շատանում»։

Այժմ էլ կարճ ժամանակով գետնին նստելով փակեցին Մաշտոցի պողոտան Պարոնյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցներին կապող փողոցները։ 

Երթն այս պահին շարժվում է Պարոնյան փողոցով դեպի վերև։