Այսօր տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումները

Այսօր տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումները

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի է ունենալու աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հերթական հանդիպումները։ E խմբում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Սելթիկի» հետ,  «Լացիոն» կխաղա «Ֆեյենորդի» հետ։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ուժերը կչափի անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ է, «Միլանը»` ՊՍԺ-ի։:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզի», «Ցրվենա Զվեզդան»` «Լայպցիգի» հետ:

H խմբում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա կատալոնական «Բարսելոնայի» հետ, «Պորտուն»՝ «Անտվերպենի»։