Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ հոկտեմբերի 12-ին

Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ հոկտեմբերի 12-ին

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 478-ով։ Մեկ օր առաջ այդ թիվը 523 էր։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 12 272 մարդ։ Վերջին քսանչորս ժամում առողջացել է 211 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 6538 մարդ։ Մեկ օրում մահացել է վեց մարդ։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 91 մարդ։ Կարանտինում գտնվում է 5590 մարդ։ Ստացիոնար բուժման մեջ է 836 մարդ։ Քովիդ-հյուրանոցներում գտնվում է 1393 մարդ։