Ռուսական «Պանցեր» համակարգի նորացված տարբերակը ռազմաճակատում է. Interia

Ռուսական «Պանցեր» համակարգի նորացված տարբերակը ռազմաճակատում է. Interia

Ռուսական «Պանցեր» համակարգի նորացված տարբերակը ռազմաճակատում է: Այս մասին տեղեկացրել է լեհական Interia պորտալը:

Հակաօդային համակարգի այս զինատեսակները առանց այդ էլ համարվում էին տեսակի մեջ աշխարհում լավագույններից: Մոդեռնիզացիայի հաշվին համակարգի մարտական հայկանիշներն էլ ավելի են բարելավվել: Աղբյուրի տեղեկացմամբ, էապես բարելավվել է նախ` թիրախների հայտնաբերման եւ խոցման հեռավորությունը: Այդ թվում` անօդաչուների բոլոր տիպերի համար:

Թիրախներին հայտնաբերման եւ հետեւելու ռադարների համակարգը, ինչպես նաեւ օպտիկական էլեկտրոնային համալիրն ի վիճակի է փոքր նպատակներ նույնականացնել մինչեւ 75 կիլոմետր հեռավորության վրա, իսկ նոր կառավարվող հրթիռների օգտագործումը մեծացնում է խոցման միջակայքը մինչեւ 40 կիլոմետր` 10-15-ի փոխարեն: