Ավիավթար Ավստրալիայում․ կա երկու զոհ

Ավիավթար Ավստրալիայում․ կա երկու զոհ

Թեթեւ շարժիչավոր փոքր ինքնաթիռ է կործանվել Ավստրալիայի Քեյթ-ռեյնջ ազգային պարկում, Էքսմուտ քաղաքից ոչ հեռու՝ Արեւմտյան Ավստրալիայում։ Այս մասին հայտնում է 9News-ը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Էքսմուտ քաղաքից։ Որոնումները մեկնարկել են նախօրեին երեկոյան, երբ ինքնաթիռը ժամանակին չի վերադարձել օդանավակայան, իսկ անձնակազմի հետ կապն ընդհատվել է։ Արդեն գիշերը փրկարար ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են ինքնաթիռի մնացորդները ազգային պարկի կանյոններից մեկում։ Ինքնաթիռում եղել է երկու մարդէ օդաչուն եւ մեկ ուղեւոր։ Երկուսն էլ զոհվել են։