Կումանը` Իբրահիմովիչի մասին

Կումանը` Իբրահիմովիչի մասին

Կատալոնական  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հերթական անգամ խոսել է  «Միլանի» առաջատար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, գովեստի խոսքեր հնչեցրել նրա հասցեին:
«Ես զարմացած չեմ, թե ինչի է հասել Զլատանը: Ես նրա հետ աշխատել եմ «Այաքսում», և նույնիսկ այդ ժամանակ նրա ներուժն ակնհայտ էր: Նա, չնայած տարիքին, լավագույն ռմբարկուներից է: Զլատանը հաղթողի հոգեբանություն ունի: Հաճելի է տեսնել, որ նա տարբեր թիմերի հետ կարողացել է շատ բանի հասնել: Զլատանն արժանի է ամեն ինչի» ,- ասել է Կումանն իր տված վերջին հարցազրույցի ժամանակ։

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին էլ, հիշեցնենք, օրերս հայտարարությամբ էր հանդես եկել, որով տեղեկացրել էր, որ  ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 39-ամյա Իբրահիմովիչի հետ: 2020/2021 մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 16 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: