Էրդողանի անհաջող միջնորդությունը

Էրդողանի անհաջող միջնորդությունը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջերս Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի միջնորդությամբ մոտ են եղել Սև ծովում նավերի անվտանգության վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

Նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նույնիսկ պատրաստվել է ստորագրության մասին հայտարարություն անել մարտի 30-ին, ինչը սակայն տեղի չի ունեցել, քանի որ Ուկրաինան վերջին պահին հրաժարվել է ստորագրելուց:

Գործակալությունը, հղում անելով տեղեկություն տրամադրած աղբյուրներին, ընդգծում է, որ Կիևի այդ որոշման պատճառների վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ:

«Reuters»-ի կողմից տարածվող լուրերը հաստատել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Նա ասել է նաև հետևյալը. «Մենք դեռ հույս ունենք, որ Սև ծովում նավարկության ազատությունը կգերակայի»: