14 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

14 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

«Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Այս մասին հայտնում է երևանայան ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

«Արարատը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: