«Մինն ինձ դավաճան յա թորք ասի, տափը կճղեմ, նիմըտեմ մեչը»

«Մինն ինձ դավաճան յա թորք ասի, տափը կճղեմ, նիմըտեմ մեչը»

Երեկ մի պապիկ էր զանգել ինձ՝ ասաց 86 տարեկան է,  ու մի երկար պատմություն սկսեց։ Պարզվեց, որ սյունեցի է, բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ճանաչված մարդ։ Պաշտոնից ազատվելու պատճառն էր պատմում։ Ասում է՝ մի քանի հոգի ինձ ասացին՝ քեզ չենք վստահում, ես էլ ամոթ, աբուռ ունեի, դիմումս գրեցի ու դուրս եկա։ Հիմա հարցնում է․ 

- Ինձ կարո՞ղ ես բացատրել, թե Նիկոլն ինչու՞ հրաժարական չի տալիս։ Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ օրը գոռում են ,«Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», ինքը ոչ ամոթ ունի, ոչ թասիբ։ Ուժայիններով շրջապատված՝ «ստեղ են փախցնում, ընդեղ են փախցնում»:

- Ասում է՝ ողջ ազգը  պիտի  ասի, որ հեռանամ,-  մի քիչ չափազանցացրի։

Ծիծաղեց․

- Մի մարդու մասին մեկը մի  ցուցմունք է տալիս, էդ մարդուն բռնում են, տասնյակ հազարավոր մարդիկ դավաճան են ասում՝ ոնց որ Հայաստանում մի  պետական կառույց չլինի, որ ասի՝ մի արի ստե՜ղ․․․

Վերջում էլ թե՝ «մինն ինձ դավաճան յա թորք ասի, տափը կճղեմ, նիմըտեմ մեչը»։ 
Դրա համար էլ սյունեցի ես,- ծիծաղեցի։