Վճռաբեկը Քոչարյանի պաշտպանների բողոքը վարույթ չի ընդունել

Վճռաբեկը Քոչարյանի պաշտպանների բողոքը վարույթ չի ընդունել

Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել։ 

Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ դատարան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։

Նշենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն որոշել էր Ռ․Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կրկին կալանավորումը․ պաշտպաններն էլ այդ որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ ատյան։