ԱՄՆ Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային ազատվել С-400 համակարգերից

ԱՄՆ Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային ազատվել С-400 համակարգերից

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ զրույցի ընթացքում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական С-400 համակարգերից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիայից իր մոտ չպահել ռուսական С-400 համակարգերը։ Թոնի Բլինկենը նաեւ աջակցություն է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ։ Թուրքական ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ նույնպես նշվում է, որ խոսվել է ռուսական սպառազինությունների մասին։