Լավրովը Բրյուսելին մեղադրել է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները խաթարելու մեջ 

Լավրովը Բրյուսելին մեղադրել է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները խաթարելու մեջ 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Բրյուսելին Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները խաթարելու մեջ։ Նման հայտարարություն նա արել է իր ֆինն գործընկեր Պեկկա Հաավիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարար Լավրովը ընդգծել է, որ Մոսկվայի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները արդեն բազում տարիների փորձ ունեն եւ հաստատվել են Բրյուսելի նախաձեռնությամբ։

Սերգեյ Լավրովը մեղադրել է Եվրամիությանը այն բանի համար, որ իր թողտվությամբ կոպտագույն խախտումներ են եղել ռուսների եւ ռուսալեզու բնակչության, ինչպես նաեւ հարձակումներ են եղել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի վրա։ «Կարծում եմ, որ տեղի է ունեցել ոչ թե Ռուսաստանի հեռացումը ԵՄ-ից, այլ Եվրամիության հեռացումն է եղել ռուսաց լեզվից, ռուսական մշակույթից եւ ամեն բանից, որ ռուսական է, իսկ դա նշանակում է նաեւ՝ Ռուսաստանից»,- ասել է Սերգեյ Լավրովը։