Համացանցը քննարկում է Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի հնարավոր սիրավեպը

Համացանցը քննարկում է Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի հնարավոր սիրավեպը

43-ամյա Քանյե Ուեսթը, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստ է առաջ շարժվելու Քիմ Քարդաշյանի հետ իր աղմկոտ ամուսնալուծությունից հետո։ Օրերս համացանցում հայտնվել են լուրեր այն մասին, որ նրա եւ 35-ամյա Իրինա Շեյքի միջեւ սիրավեպ կա։ Այս մասին հայտնում է DeuxMo կայքը, որը մասնագիտացած է աստղային բամբասանքներ հրապարակելու մեջ։

Կայքի աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ Քանյեն հանդիպում է Իրինա Շեյքի հետ, ով Բրդելի Կուպերի երեխայի մայրն է։ Մեկ այլ օգտատեր էլ մեկնաբանել է, որ այնքան էլ վստահ չէ, որ նրանց հանդիպում են, սակայն հաստատել է, որ նրանք իրար հանդեպ հետաքրքրություններ ունեն։

Նշենք, որ ռեփերն ու մոդելը ծանոթ են ավելի քան տասը տարի։ Շեյքը մի անգամ նկարահանվել է ռեփերի հոլովակներից մեկում, ինչպես նաեւ մասնակցել է նրա նորաձեւության բրենդի ցուցադրությանը Փարիզում։

Անցյալ ամիս նրան տեսել են Նյու-Յորքում DMX-ի նկարով մարզաշապիկով։ Այդ մարզաշապիկն ի դեպ Քանյե Ուեսթի եւ Balenciaga-ի համատեղ մշակումն է։ Կարծում են, որ Քանյեն կարող էր այն նվիրել Իրինա Շեյքին։

Ի դեպ, երկուսն էլ դեռ չեն մեկնաբանել լուրերն այն մասին, որ հանդիպում են կամ որ իրենց միջեւ կա ռոմանտիկ կապ։