Վաղը Երևանում Չեմպիոնների լիգայի սպասված խաղն է կայանալու․ ի՞նչ է կարծում մարզիչը

Վաղը Երևանում Չեմպիոնների լիգայի սպասված խաղն է կայանալու․ ի՞նչ է կարծում մարզիչը

Կարծում եմ, որ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը էմոցիոնալ և հոգեբանական վիճակից չի առանձնանում։ Լինում են շատ դեպքեր, երբ ցավի միջով ֆուտբոլիստները կարողանում են լավ խաղ ցուցադրել։ Ես վստահ եմ, որ վաղվա խաղում մեր թիմն անհավանական աշխատանք կկատարի նաև ֆիզիկական առումով և կներդնի ամբողջ ուժերը։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ Վաղը՝ հուլիսի 11-ին, հիշեցնենք, Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։ 

«Մենք լիովին վերլուծել ենք մրցակցին։ Ֆուտբոլը հետաքրքիր է նրանով, որ չենք կարող նախապես գուշակել, թե խաղն ինչ ընթացք կունենա։ Օզբիլիսը, ի տարբերություն Սանոգոյի, ավելի շատ խաղաժամանակ ստացավ նախորդ մրցաշրջանում։ Նա փայլուն մարզավիճակում էր։ Մենք շատ ուրախ ենք, որ Օզբիլիսը մեզ հետ է»,- հավելեց նա։