Արսեն Թորոսյանի ընկերը մարդ է գցել մեքենայի տակ

Արսեն Թորոսյանի ընկերը մարդ է գցել մեքենայի տակ

Երեկ տեղեկատվություն է ստացել (գրել էին՝ որպես արդար լրագրողի), որ օրերս արառողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մանկության ընկեր, նախկինում՝ նախարարի օրոք Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն Հայկ Սայադյանը իր մեքենայով (ասում են ծառայողական, բայց հստակ չէ)  ավտովթարի է ենթարկել մի քաղաքացու, որը գանգուղեղային ծանր վնասվածքներով և ողնաշարի կոտրվածքով տարվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

Ըստ հաղորդման՝ նախարարը հանձնարարել է հնարավորինս տեղեկատվության արտահոսքը կանխել, որ չիմացվի։ Դրանից, տեղակատվության մասին հաղորդողը  եզրակացրել էր, որ մեքենան հնարավոր է՝ ծառայողական է եղել։

Մեզ հաջողվեց կապվել Հայկ Սայադյանի հետ, ով  Hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, այո դեպք եղել է։

Այլ հարցերի Հայկ Սայադյանը չպատասխանեց, բացի մեկից, թե արդյոք մեքենան եղել է ծառայողական։

«Ոչ, ես չեմ աշխատում, ես հիմա գործազուրկ եմ»,- ասաց Հայկ Սայադյանը։ Թե երբվանի՞ց է Սայադյանը ազատվել առողջապահական համակարգում աշխատանքից, կներկայացենք ավելի ուշ։

Մեզ տրամադրվել են նաև լուսանկարներ նախարարի ու Հայկ Սայադյանի  մտերմության  վերաբերյալ։