Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար», - գրել է Փաշինյանը Twitter-ում։