Սովորեք գնահատել փողը, հատկապես՝ ձերը

Սովորեք գնահատել փողը, հատկապես՝ ձերը

Կա տարածված կարծիք, թե մեծահարուստ մարդիկ սիրում են ծախսել իրենց գումարներն այն ամենի վրա ինչը խելքներին կփչի։ Իրականում դա ամենեւին էլ այդպես չէ։ «Երկնքից մանանա չի թափվում»․- հայտնի խոսքը հենց նրանց համար է ասված, եւ մեծահարուստները չէին հարստանա, եթե չկարողանային գնահատել փողն ու ըստ այդմ վարվել նրա հետ՝ խելամտորեն, խնամքով եւ հետեւողականորեն այն կուտակելով ու բազմապատկելով։ Եթե դուք ամսական ստացած աշխատավարձն արագ եք ծախսում, ու ամսվա կեսից մնում եք դատարկ դրամապանակով, ապա ճիշտ ժամանակն է մի փոքր մտորելու ձեր առօրեական ֆինանսական սովորությունների մասին։ Հիշեք՝ դեպի հարստություն ճանապարհի առաջին քայլը սեփական փողը հարգել իմանալն է։ 

Ի դեպ, մեծահարուստների սովորություններն հենց այնպես չեն ձեւավորվում։ Հաջողության յուրաքանչյուր պատմության հետեւում երկար ու ձիգ տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված։ Արդեն կայացած մեծահարուստների փորձառությունը կիրառելու կամ այդ փորձառությանը ծանոթանալու համար գրվում են ուսումնասիրություններ, մենագրություններ, գրքեր։ 

Ներկայացնեմ նմանատիպ գրքերից մի քանիսը.
1․ Թոմաս Քորլի․ «Մեծահարուստ մարդկանց սվորությունները, որոնք օգնել են նրանց այդպիսին դառնալու»
2․ Սթիվ Սիբոլդ «Ինչպես են մտածում մեծահարուստները» 
3․ Նապոլեոն Հիլլ «Մտածիր, որ դու արդեն մեծահարուստ ես, ու կդառնաս»
4․ Բրայան Թրեյսի «Մեկ միլիոն դոլարանոց սովորություններ»
5․ Ֆարնուշ Թորաբի․ «Դուք եւ փողերը․ ապրեք ինչպես մեծահարուստ, նույնիսկ եթե այդպիսին չեք»։

Արամ Յանին