168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջը վերականգնվել է

168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջը վերականգնվել է

ԲԱՐԻ ԼՈՒՐ!!!! 168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջը վերականգնվել է

168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջը վերականգնվել է

Հարգելի ընթերցող, հարգելի ընկերներ

Նոյեմբերի սկզբին ձեզ տեղեկացրել էի, որ 168.am-ի («168 Ժամի») ֆեյսբուքյան մոտ 200.000 հետևորդ ունեցող էջը իշխանությունների և նրանց կողմից հովանավորվող ֆեյք՝ կեղծ օգտահաշիվների կողմից (ըստ հիմնավոր կասկածների և որոշ ապացույցների) թիրախավորվել էր, ամենօրյա ռեժիմով հարձակումների էինք ենթարկվում, որի արդյունքում կայքի ֆեյսբուքյան էջն անհետացել էր: 

Որոշ ամիսներ առաջ նույնիսկ միջնորդավորված զգուշացում էինք ստացել իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից, թե «պառկացնելու են» մեր մեդիառեսուրսները սոցիալական հարթակներում: 

Նաև տեղեկացրել էի, որ շաբաթներ շարունակ հարձակման էին ենթարկվում իմ և խմբագրության էլեկտրոնային հասցեները (ինքս ֆեյսբուքյան իմ էջում տեղեկացրել էի այդ մասին), քանիցս փորձում էին  կոտրել ֆեյսբուքյան իմ էջը և ստիպված էի օրվա ընթացքում առնվազն երեք անգամ  գաղտնաբառ փոխել, ֆեյսբուքը զգուշացնում էր, որ փորձում են «կոտրել» էջս... Մեզ համար ակնհայտ է՝ ՀՐԱՀԱՆԳԸ որտեղից է և ինչ նպատակներ են նրանք հետապնդում:
Այս ամենի մասին նամակներով տեղեկացրել էի միջազգային որոշ կառույցների, դեսպանությունների: 

Առաջին իսկ օրից մեզ օգնության էր հասել մեդիա, կիբերանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը: Նա մեծ ջանքեր գործադրեց Ֆեյսբուքի հետ ակտիվ կապի միջոցով, որպեսզի վերականգնենք մեր բազմահազար հետևորդներով 168.am-ի հիմնական էջը: 

Եվ ահա, այսօր ԲԱՐԻ ԼՈՒՐ ստացանք, բացվեց 168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջը: 
Արթուր Պապյանի հետ դեռ որոշ աշխատանքներ ենք, իհարկե, տանում ենք Ֆեյսբուքի հետ՝ մեր էջը լիարժեք գործարկելու ուղղությամբ, սակայն վստահ ենք, նաև ձեր օգնությամբ, 168.am-ի ֆեյսբուքյան հիմնական էջի լիակատար աշխատանքը կվերականգնվի:

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, բոլոր ընթերցողներին՝ աջակցության և մեր կողքին կանգնելու համար:

Շարունակեք հետևել, բաժանորդագրվել և ստանալ 168.am-ի  https://www.facebook.com/168am լրահոսը:

Տարոսը մեր մյուս գործընկերներին, ովքեր կանգնել են նույն խնդրի առջև:

Սաթիկ Սեյրանյան