13 բասկետբոլիստ է զոհվել

13 բասկետբոլիստ է զոհվել

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոլումբիայում՝ դառնալով 13 բասկետբոլիստի մահվան պատճառ։ Այս մասին գրում է El Tiempo-ն։ Եվս 20 հոգի տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։

Վթարը տեղի է ունեցել Յոտոկո քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Կոլումբիայի արեւմուտքում։ Նախնական վարկածներից մեկը վթարի այն է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարում։ Ենթադրվում է, որ մեքենան խնդիր է ունեցել արգելակման համակարգի հետ։