«Մեղավորը՝ հայերն են»․ Բաքվի «զառանցանքը»՝ օտարերկրյա դեսպանների առաջ 

«Մեղավորը՝ հայերն են»․ Բաքվի «զառանցանքը»՝ օտարերկրյա դեսպանների առաջ 

«Եթե հայկական կողմն իսկապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա չպետք է առարկի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհով ապրանքների տեղափոխմանը և չպետք է միջամտի վերաինտեգրման գործընթացին»։

Այս մասին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Նշելով այս համատեքստում միջազգային հանրության պատասխանատվության կարևորությունը՝ փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմին մեղադրել է մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն տարածելու մեջ։

«Նման հայտարարություններ անելուց առաջ՝ պետք է մտածել, թե ինչի են ծառայում այդ հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ ոչ ճիշտ տերմինաբանությունը հակասող քայլերի կարևորության մասին»,-նշել է պաշտոնյան։