Տեղի են ունենալու ՉԼ 5-րդ տուրի հանդիպումները․ ի՞նչ խաղեր կան այսօր

Տեղի են ունենալու ՉԼ 5-րդ տուրի հանդիպումները․ ի՞նչ խաղեր կան այսօր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կայանալու են աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հերթական հանդիպումները։

A խմբում թուրքական «Գալաթասարայը» տանը կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», Մյունխենի «Բավարիան»՝ «Կոպենհագենին»։ B խմբում իսպանական «Սևիլյան» տանը կընդունի ՊՍՎ-ին, «Արսենալը»՝ «Լանսին»։ D խմբում «Բենֆիկան» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ինտերի», «Ռեալ Սոսիեդադը»՝ «Զալցբուրգի»։ C խմբում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Նապոլիին», «Բրագան»՝ «Ունիոն Բեռլինին»։