«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը 15 տարի առաջ քննված գործերն է վերհանել. Թագուհի Թովմասյանի պապիկի հորեղբոր թոռին են մեղադրում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը 15 տարի առաջ քննված գործերն է վերհանել. Թագուհի Թովմասյանի պապիկի հորեղբոր թոռին են մեղադրում

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացած Ստյոպա Սաֆարյանը, ով նաեւ իշխանությունների, անձամբ՝ Փաշինյանի թիմակիցն է համարվում, օրեր առաջ շրջանառել էր տեղեկություն, թե պատգամավոր Թագուհի Թովմասյանի պապիկի հորեղբոր թոռը, որը Թովմասյան ազգանուն չունի, իրավապահ համակարգի պաշտոնյա է, ում իրավասության ներքո 15 տարի առաջ քննվել է սպանության գործ, եւ Թագուհի Թովմասյանը հիմա խոչընդոտում է Սեդա Սաֆարյանին՝ այդ գործով պաշտպանելու մի ընտանիքի իրավունքները։

Թե ինչպես կարող է պատգամավորը խոչընդոտել ՍԴ դատավորի գործունեությանը, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով ձեռնարկել դատախազական միջոցներ, որպեսզի ովքեր երբեւէ այդ 15 տարվա վաղեմության գործով որեւէ հանցանք են գործել, պատժվեն։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը Թովմասյանի դեմ գործի է դրել բոլոր լծակները եւ որոշել է հասնել պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուն։

Նշենք, որ Թովմասյանը միակ ընդդիմադիրն է, որն այս խորհրդարանում հանձնաժողով է ղեկավարում։