Ինչու են աղջիկների մոտ աուտիզմն ավելի դժվար ախտորոշում

Ինչու են աղջիկների մոտ աուտիզմն ավելի դժվար ախտորոշում

Աղջիկների մոտ, ըստ մասնագետների, աուտիզմի ախտորոշումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քան տղաների մոտ, քանի որ աղջիկների մոտ առկա են ախտանշանների տարբերություններ։ MedicalXpress-ը գրում է, որ աուտիստիկ սեկտորի խանգարումը հանդիսանում է զարգացման խաթարում, որն հատկանշական է սոցիալական փոխազդեցությունների հարցում ունեցած դժվարությունները։ Ախտանշանները կարող են բերել նրան, որ երեխաները չկարողանան պահպանել դիտողական շփումը, արձագանքել սեփական անվան կանչին նույնիսկ 9 ամսականում կամ կիրառել հաղորդակցության համար ժեստերը։ Մինչեւ, ըստ պարբերականների, 18 տարեկան աղջիկների մեծ մասը նույնիսկ չեն իմանում, որ իրենք աուտիզմ ունեն։

Պատճառն այն է, որ աուտիզմի ախտորոշման հետ կապված ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած են եղել տղաների վրա, եւ պատմականորեն դա հանգեցրել է նրան, որ աղջիկների պարագայում ախտորոշման չափանիշներն այնքան էլ լավ մշակված չլինեն։ Մինչդեռ վաղ ախտորոշումն օգնում է ընտանիքին հասկանալու, թե կոնկրետ ինչ աջակցության կարիք կա։ Բացի այդ, վաղ ախտորոշման ժամանակ կիրառվում են թերապիաներ, որոնք կարող են որոշակիորեն մեղմել իրավիճակը։ Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն տղաների, աուտիզմ ունեցող աղջիկները կարող են լինել ավելի սոցիալականացված։ Աղջիկ երեխաները նաեւ ավելի քիչ են խնդիրներ ստեղծում ծնողների համար եւ ավելի հանգիստ բնավորություն ունեն։ Բացի այդ, հանրային ընկալումներն էլ որոշակիորեն դերակատարություն ունենում են։

Եթե, օրինակ, 3-4 տարեկան աղջիկ երեխան չի ուզում խոսել եւ թաքնվում է մոր հետեւում, կամ խոսելու փոխարեն նայում է գրքերի նկարները հասարակության ընկալումների համաձայն, դա որակվում է որպես ամոթխածություն, մինչդեռ տղա երեխաների պարագայում դա համարվում է խնդիր, որովհետեւ ընդունված է, որ տղաները վազվզեն, խաղան այլ երեխաների հետ։ Մասնագետները նշում են, որ շատ հաճախ աղջիկ երեխաների եւ կանանց մոտ աուտիզմը շփոթում են այլ խանգարումների հետ, ինչպիսիք են անձի սահմանային խանգարումը, Տուրտեի համախտանիշը, երկբեւեռ խանգարումը եւ այլն։