Մանրամասներ Քարդաշյանի ու Մբապեի սիրավեպից

Մանրամասներ Քարդաշյանի ու Մբապեի սիրավեպից

Համացանցում շարունակում են տարածել Քիմ Քարդաշյանի ու  «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ համատեղ լուսանկարները։ Լուսանկարներից հետո արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ֆրանսիացի հարձակվողի ու հայազգի մոդելի միջև սիրավեպ է սկսվել։ Լուսանկարները տարածվել են Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքի Rubin’s Hamptons նստավայրից, որտեղ Fanatics-ի գործարար և գործադիր տնօրեն Մայքլ Ռուբին կազմակերպել է զանգվածային երեկույթ Անկախության օրվան նվիրված։

Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր հայտնի դեմքեր՝  Ջեյ Զին, Բեյոնսեն, Լեոնարդո Դի Կապրիոն ու այլք։

Նշենք, որ Քարդաշյանին լուսանկարիչները վերջին շրջանում հաճախ էին ֆիքսում տարբեր մարզադաշտերում, նա ներկա էր գտնվում նաև ՊՍԺ-ի խաղերին։