ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին հավանություն տրվեց

ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին հավանություն տրվեց

Գրել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագրին:

Այն մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով: Այն մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից։

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։

Նշվում է նաև, որ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։