Կհասցնենք այնտեղ, որտեղ պետք է․ պատասխանատվություն կրում ենք

Կհասցնենք այնտեղ, որտեղ պետք է․ պատասխանատվություն կրում ենք

Մի քանի րոպեից կգնանք եկեղեցու բակ, միասին կզրուցենք, կքննարկենք, առանց լրագրողների։ 4-5 հոգանոց խորհուրդը կազմենք, Սուրեն Պետրոսյանն ու Գառնիկ Դանիելյանն էլ այստեղ են, ովքեր այս ամբողջ օրերին գտնվել են Ոսկեպարում ու շրջակայքում։ Այս մասին քիչ առաջ Նոյեմբերյանում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ովքեր մեր ասածը չեն կատարելու, հիմիկվանից ասում եմ, ուրեմն նրանք գործ չունեն ոչ մի բանի հետ, ուրեմն նրանք ներդրված մարդիկ են՝ հատուկ խանգարելու այն, ինչ պիտի տեղի ունենա։ Հիմա գնում ենք ասելու, թե ինչն են մեր գործողությունները։ Նորից եմ ասում՝ առանց լրագրողների, առանց որևէ հայտարարությունների։ Պատրա՞ստ եք։ Միայն առանց զգազմունքի։ Կիրանցում մարդիկ ինչ գործողություններ էին ուզում անել, որ կասեցրել եմ, ասել եմ՝ սպասեք։  Մեր սիրտը ցավում է, բայց մեր միտքը պիտի աշխատի, այս պայքարը մտքի պայքար է։ Այո, սիրտը կանչում է, հրում է, բայց միտքը պիտի աշխատի։ Եթե ուզում ենք տեղ հասնենք, ուրեմն սենց պիտի գնանք առաջ, եթե չեք ուզում, ուրեմն խնդիր չկա, գնացեք ձեր ճամփով։  Մենք պատասխանատվություն կրում ենք հասցնելու համար այնտեղ, որտեղ պետք է։ Ու ես կասեմ՝ որտեղ է պետք»,- ասաց նա։