Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական նոր օպերացիան կհանգեցնի այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերմանը․ The Wall Street Journal

Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական նոր օպերացիան կհանգեցնի այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերմանը․ The Wall Street Journal

Վաշինգտոնում չափազանց զգուշացնում են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական օպերացիայի սկսումից, քանի որ նման քայլը կբերի բախումների սիրիացի քրդերի հետ, ու կստիպի, որպեսզի Միացյալ Նահանգները այդ վայրերից հանի իր ռազմական ուժերը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր կոմպիտենտ աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Ըստ հրապարակման, ամերիկյան զինվորական հրամանատարության մոտ օրըստօրե ավելի ու ավելի մեծ ծավալով են տեղեկություններ հավաքվում առ այն, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական նոր օպերացիա ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Օերացիայի դեպքում Սիրիայի այդ հատվածում տեղակայված ամերիկյան զինվորականների համար կառաջանա կյանքին վտանգ սպառնացող վիճակ եւ իշխանությունը ստիպված է լինելու գնալ զորքերի դուրսբերմանը։ Հատկապես ամերիկյան կողմն ուշադիր է այն բանի հանդեպ, որ օպերացիան կարող է սկսվել անակնկալ կերպով, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։