Ցանկանում են իրենց ձեռքը վերցնել զենքի ներկրման բիզնեսը

 Ցանկանում են իրենց ձեռքը վերցնել զենքի ներկրման բիզնեսը

Սաշա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊՆ նոր ղեկավար: Ի՞նչ է անելու: Ե՞տ է շրջելու այն ինչ կատարվել ու կատարվում է Եռակողմ հայտարարության շրջանակներում: Ո՛չ: Գուցե՞ թույլ չի տալու նույն փաստաթղթի 4-րդ կետով նախատեսված Արցախի ՊԲ -ի լուծարումը: Հաստատ այդքան դեբիլ չենք այդպես մտածելու համար: Ուրեմն, ինչու՞: Որովհետև աշխարհում բիզնեսի երկու սպեցիֆիկ ոլորտ, շուկա կա, որոնցում պարտնյորները և կանալները տարիներով ստուգվում և ամրագրվում են։

Նարկոբիզնեսն է և զենքի շուկան: ՀՀ այս իշխանությունները ցանկանում են իրենց ձեռքը վերցնել զենքի ներկրման բիզնեսը, որտեղ պտտվում են նաև հսկայական ստվերային գումարներ: Դա օինաչափ երևույթ է ողջ աշխարհում: Հայաստանում զենքի դիլլերը մի մարդ էր՝ Դավիթ Գալստյանը, Պատրոն Դավոն: Նրան պետք էր մեկուսացնել, որը շատ հեշտ էր: Դե, երջանկահիշատակ գեներալի բնորոշմամբ «չաքուչն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ»: Բայց ահավոր դժվար է զենքի շուկա նոր մարդ մտցնել: Այդ շուկայի օրգանիզմը օտար տարր չի ընդունում, այն էլ Անդրանիկ Քոչարյանի շրջապատից: Դրա համար էլ Հայաստան զինամթերք չի մտնում: Զենքի միջազգային շուկայի տուզերին, առաջին հերթին, անհրաժեշտ է, որ տվյալ երկրի /կապ չունի որ երկրի/ գնորդը ունենա երաշխավորված թիկունք, ումից ցանկացած «պռավալի» դեպքում հնարավոր կլինի ստանալ գումարները: Եվ, որ ավելի կարևոր է, զենք-զինամթերքի վաճառականը, շուկան պետք է վստահ լինի, որ վաճառված զենքի ու զինամթերքի նկատմամբ որևէ «պրետենզիա» չի լինի, կընդունվի: Ու՞մ վերջնական ստորագրությունով է զենքը համարվում ընդունված և կատարվում ֆինանսական վերջնահաշվարկ։ ՊՆ նախարարի: Ահա, թե ինչու փոխվարչապետը կարող է ուրախությամբ գնալ պաշտոնի իջեցման և դառնալ նախարար: Հայաստանն իր քայլերն արեց, կվստահե՞ն շուկայի շնաձկները, կընդունե՞ն անդոնականին, կտեսնենք շուտով...»։