Հերթական անգամ գործադիրն ընկնելու է անհարմար դրության մեջ

Հերթական անգամ գործադիրն ընկնելու է անհարմար դրության մեջ

Բազմիցս իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ օրենքները հաճախ հանրության համար դառնում են կույրաղիքի պես մի բան: Օրենսդիրի կողմից օրենքի ընդունումն ինքնանպատակ չպետք է լինի: Մինչև օրենքի ուժ ստանալն այն պետք է անցնի տարբեր մասնագիտական փորձաքննությունների միջով, ընդ որում, ոչ միայն իրավական, այլ նաև՝ այլ: Միգուցե տվյալ օրենքն այլ երկրում, հաշվի առնելով տեղի սպիցիֆիկան, կգործի, սակայն մի այլ երկրում ոչ միայն չի գործի, այլ պատուհաս կդառնա տվյալ երկրի համար:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ հատվածն ունի բանկային պարտավորություններ: Ահավասիկ, ապօրինի գույքի դեպքում, ընդունված օրենքի համաձայն, պարզվում է, որ գույքը ենթակա է օրենքի ուժով բռնագրավման, սակայն օրենքով սահմանված կարգով գտնվում է գրավի տակ, կամ՝ բարեխիղճ ձեռքբերողի օգտագործման, տիրապետման տակ։ Հետո՞, հերթական անգամ գործադիրն ընկնելու է անհարմար դրության մեջ, դատախազները դառնալու են կամիկաձեներ, իսկ դատավորներն էլ՝ գործադիրի ներբանի տակ արդարադատություն իրականացնողներ: Այս ամենը գալիս է ոչ միայն չիմանալուց ու փորձի պակասից, այլ նաև անսխալականության բարդույթից: Դա է պատճառը, որ այսօր ունենք իրար հակասող, քաղաքացու համար ավելորդ բարդություններ ստեղծող իրավական ակտեր: Դա է պատճառը, որ այսօր ունենք անսխալական դատավոր-դատախազներ։

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ