«Ես եվ նա»

«Ես եվ նա»

 

Մարիամ Փաշինյանի գրառման մեջ հետաքրքիր նրբերանգ կա։ Վարակակիրներին առողջություն մաղթելով նա հիշեցնում է, որ ինքն էլ, իր ընտանիքն էլ նրանցից մեկն է։ Սա երկրի ղեկավարի ընտանիքն ու շարքային քաղաքացու  ընտանիքը սոցիալական ու առողջապահության տեսանկյունից հավասարեցնելու կեղծ օրակարգ է։ ՀՀ քաղաքացին օրեցօր զգում է վերնախավի ընտանիքի ու իր տարբերությունը, կարանտինի պատերազմում իրեն զգում է լրիվ միայնակ՝ թե սոցիալական , թե առողջապահական համակարգից օգտվելու առումով։ Ավելանում են պարանների թիվը, երբ մարդիկ լվանում ու դիմակներ են կախում, ավելանում են ընտանիքները, որոնք կարանտինի մասին մտածելուց առաջ մտածում են, թե որտեղից ցամաք հաց գտնեն իրենց երեխաների համար։ Սա փորձություն է, ճիշտ եք ասում,  բայց, ինչքան էլ փորձեք ամրագրել միասնական լինելու գաղափարը, որը վատ չէ, հիշեք, որ այդ միասնությունը ձեր սիրելի հայրիկը վաղուց է խաթարել՝ մենք սև ու սպիտակ ենք, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ․․․ Հանրության մի մասին, ինչպես Ամերիկայում տեսնում եք, դուք նեգր, անընդունելի եք համարում․․․ Փշրված բաժակն այլևս ամբողջացնել չի լինի։ Լավ եղեք։ Նար- Դոսի «Ես և նա» պատմվածքը երևի հիշում եք․ «Մեր և ձեր միջև անանց անդունդ կա»։ Օրեցօր խորացնում եք անդունդը։

 

Mariam Pashinyan

1 hr ·

Առողջություն եմ մաղթում բոլոր վարակակիրներին:
Ցավով եմ տեսնում, թե ինչ դժվարություններ են տանում մեր հայրենակիցները` համաճարակի պատճառով:
Ուժեղ եղեք, սա փորձություն է, որը բոլորս միասին ենք հաղթահարելու: