Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել. արձակվել է 9 արկ

Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել. արձակվել է 9 արկ

Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Այս մասին ասել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:


«Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում: Արձակվել է 9 արկ»,- ասել է Հասրաթյանը:

Սենոր Հասրաթյանը նշել է , որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

նյութի աղբյուր ՝ armenpress.am