Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ հիվանդանոցում մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։

Նշենք, որ նա տևական ժամանակ է, ինչ ծանր վիճակում էր եւ բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Հիվանդանոցից հաստատեցին մահվան փաստը։

Վովա Փաշինյանը դեռևս 2000-ական թվականներից քաղցկեղ հիվանդությամբ էր տառապում և պարբերաբար բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Հրապարակի» խմբագրակազմը ցավակցում է Վովա Փաշինյանի որդիներին եւ հարազատներին կորստի կապակցությամբ։