Հայաստանը կմասնակցի վաղը կայանալիք ռուս-հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի 3-րդ նիստին

Հայաստանը կմասնակցի վաղը կայանալիք ռուս-հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի 3-րդ նիստին

Մոսկվայում վաղը՝ փետրվարի 27-ին կկայանա հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հիման վրա ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստը, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները։

Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, այս պահի դրությամբ բոլոր մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի պայմաններում Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է եռակողմ աշխատանքային խմբի թվով երրորդ նիստին։