Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Օրվա գլխավոր հանդիպումները, իհարեկ, մադրիդյան ու մանչեսթերյան դերբիներն են։ Լա լիգայում միմյանց հանդիպելու են «Ատլետիկոն» ու «Ռեալը»։  Բացի պարզապես դերբի լինելուց «Վանդա Մետրոպոլիտանոյում» կայանալիք հանդիպումը կարևորագույն նշանակություն ունի Պրիմերայում չեմպիոնական մրցավազքի համար։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 19։15-ին։

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 20։30-ին։ Այնպես որ, ֆուտբոլասերները մի որոշ ժամանակ ստիպված կլինեն ընտրություն կատարել այս հանդիպումների միջև։ Պեպ Գվարդիոլայի սաները ֆանտաստիկ շարք ունեն։ Նրանք հաղթում են 21 խաղ անընդմեջ։ Հետաքրքիր է՝ կկարողանան Սուլշերի սաները «փչացնել» այս շարքը։

Հետաքրքիր հանդիպում է սպասվում նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին խաղն է անցկացնելու Արմեն Ադամյանի գլխավորությամբ։ Երևանյան թիմը հյուրընկալվելու է Գյումրիի «Շիրակին»։

Այլ հանդիպումներ․

ԱՊԼ
«Լիվերպուլ» – «Ֆուլհեմ»
«Տոտենհեմ» – «Քրիսթալ Փելաս»

Ա սերիա
«Ռոմա» – «Ջենոա»
«Վերոնա» – «Միլան»
«Նապոլի» – «Բոլոնիա»