Գիտեք ինչքան եմ երազել էս օրվան․ Արամ Սարգսյան

Գիտեք ինչքան եմ երազել էս օրվան․ Արամ Սարգսյան

«Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանն այսօր Արարատում տեղակայված ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում խոստովանեց․ «Գիտեք՝ ինչքան եմ երազել էս օրվան, որ մեր ժողովուրդը, հանգիստ, առանց ընտրակաշառքի, ճնշումների գա ընտրության։ Երևի թե իմ կյանքից տասնյակ տարիներ նվիրել եմ դրան։ Գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ տեղը կընկնի։ Նա ընդգծեց, թե միշտ էլ ասել է, որ «ելքը թե՛ դահլիճում է, թե՛ դրսում»։ Հարցին էլ, թե հանուն ինչի՞ են քվեարկել, ասաց՝ միանշանակ, այսօրվա, և՛ ապագայի․ և՛ անցյալի լավ թողածը վառ պահելու։

Նա նշեց, որ անցած 13 օրը բոլոր ընտրություններին իր մասնակցությամբ լավագույն քարոզարշավն է եղել՝ քարոզիչների հավասարության և ամեն ինչի առումով։ Միակ թերությունը եղել է քարոզարշավի կարճ ժամանակը։