Թող գան ԱԱԾ և հաղորդում տան, եթե գիտեն, որ ՀՀ-ին կամ Արցախին վտանգ է սպառնում․ տեսանյութ

Թող գան ԱԱԾ  և հաղորդում տան, եթե գիտեն, որ ՀՀ-ին կամ Արցախին վտանգ է սպառնում․ տեսանյութ

93-94թթ․ ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու ո՛չ հիմքեր կան, ո՛չ կարիք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնակատար Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի օրոք վարվում է «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականությունը։ Դավիթ Շահնազարյանը հրավիրել էր ԱԱԾ, սակայն նա չէր գնացել, ու պահանջել էր ծանուցագիր։

«Դավիթ Շահնազարյանը, գիտեք, չի ներկայացել, այլ հայտարարել է, որ դա քաղաքական հայտարարություն է, ես այսօր ուզում եմ օգտվելով առիթից կոչ անել բոլորին՝ պետական գործիչներին, քաղաքացիներին, որոնք ունենան տեղեկություններ, որոնք կհիմնավորեն, որ ՀՀ-ին կամ Արցախին վտանգ է սպառնում, գան ԱԱԾ և տան հաղորդում»,- ասաց Արթուր Վանեցյանը։