Իրանը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ-ից

Իրանը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ-ից

Իրանը մտադիր չէ դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից կամ ՕՊԵԿ-ից։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հավելելով, որ Թեհրանը նաեւ չի պատրաստվում կրճատել նավթի արդյունահանման իր օրական ծավալը։ Bloomberg լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմպուր Արդեբիլը հայտարարել է, որ ինքը կողմ է նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը, սակայն իր երկիրը նման քայլի չի գնալու։ «Մեր դիրքորոշումը պարզ է։ Այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ կողմից ենթարկվում ենք սանկցիաների, մենք նավթի արդյունահանման ծավալներ չենք կրճատելու»,- ասել է Քազեմպուրը։ Նա նաեւ նշել է, որ ՕՊԵԿ-ը պետք է իր արդյունահանումը կրճատի մինչեւ 1,4 միլիոն բարել օրական ծավալով, որպեսզի կարողանա սպառել նավթի պահեստային կուտակումները։