Անհայտ անձինք հարձակում են գործել բարձրաստիճան պաշտոնյայի տան վրա

Անհայտ անձինք հարձակում են գործել բարձրաստիճան պաշտոնյայի տան վրա

Համբուրգում 14 հոգուց բաղկացած հանցախումբը հարձակում է գործել Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցի տան վրա։ Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։

Նշենք, որ Շոլցը նաեւ զբաղեցնում է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առատվոտյան։ Նախ վանդալները հրկիզել են փոխկանցլերի ավտոմեքենան, որը կայանված է եղել մուտքի մոտ, ապա քարեր ու ներկերի բանկաներ նետել տան ուղղությամբ։

Ներկայումս ոստիկանները փնտրում են հանցագործներին։ Հայտարարվել է հետախուզում նրանց նկատմամբ։ Տանտերը այդ ժամանակ տանը չի եղել եւ ուղեկցել է կանցլեր Անգելա Մերկելին գերմանական պատվիրակության մյուս անդամներին՝ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։