Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել

Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել

Երեւանի կենդանաբանական այգում այսօր առավոտյան կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Այս մասին հայտնում է Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

«Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո»,- գրված է տեղեկատվության մեջ: Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ կենդանու դիակից բացի լաբորատոր փորձաքննության է ենթարկվելու նաև ջուրը, որտեղ պահվում էր նա: