Կստեղծեն հիպերձայնային փամփուշտներ՝ հատուկ դեպքերի համար

Կստեղծեն հիպերձայնային փամփուշտներ՝ հատուկ դեպքերի համար

Ռուսաստանում կստեղծեն հիպերձայնային փամփուշտներ, որոնք սակայն ավանդական դիպուկահարային զինատեսակներում կկիրառվեն միայն հատուկ դեպքերի համար։ Այս մասին հայտնում է The National Interest պարբերականը։ Նման փամփուշտների նախնական արագությունը կարող է գերազանցել 1 վայրկյանում 2 հազար մետրը։

Պարբերականը գրում է, որ դիպուկահարները սովորաբար կրակելիս հաշվի են առնում ճշգրտությունը եւ այլ ֆակտորներ, ինչպես օրինակ, քամու ուղղությունը, քամու արագությունը, օդի խտությունը, եւ այլ պարամետրեր։ Ընդ որում, նման պարամետրերի գնահատականը պետք է տրվի շատ սեղմ ժամանակի համար։ Փամփուշտի մեծ արագությունը ունի մի քանի դրական կողմեր։ Այն չեզոքացնում է արտաքին ազդեցությունները։ Փամփուշտի մեջ դրվելու է դետոնացնող քիմիական նյութ, որի բաղադրությունը, սակայն գաղտնի է պահվում։