Համացանցը սահմանափակելու ձեւը գտել են

Համացանցը սահմանափակելու ձեւը գտել են

Բելառուսի իշխանությունները այսուհետ իրավունք կստանան պահանջել քաղաքացու հեռախոսահամարը, որը մեկնաբանություն կթողնի լրատվական կայքերի հրապարակումների տակ։ Այս մասին հայտնում է TUT.BY-ը։

«Ինչ որ մեկը մեկնաբանություն է ցանկանում ստեղծել։ Նա իր մեկնաբանությունը ուղարկելու է այս կամ այն ինտերնետ-ռեսուրսին եւ թողնում իր հեռախոսահամարը։ Այնուհետ գալիս է հատուկ ծածկագիր, որով էլ նա կկարողանա հաստատել իր մեկնաբանությունը»,- նորարարությունը մեկնաբանել է Բելառուսի Ինֆորմացիայի նախարար Ալեքսանդր Կառլյուկեւիչը։ Թեեւ շատ մասնագետներ կարծում են, որ սա համացանցը սահմանափակելու հերթական ձեւն է, սակայն պաշտոնական շրջանակներում կարծում են, որ որեւէ մեկը չի խանգարում մարդուն իր տեսակետը արտահայտել։

Կարեւոր է, սակայն, որ իր խոսքի ազատության եւ կարծիքի ազատության իրավունքն իրացնելիս՝ չխախտի օրենքը։ Ի դեպ այս նորարարությամբ հնարավոր կլինի նաեւ մեկնաբանություն գրողների եւ օգտատերերի անձնական տվյալների եւ նույնականացման համար անհրաժեշտ մյուս տեղեկությունները ձեռք բերել ու պահպանել։