Բիզնես կենտրոն է փլվել

Բիզնես կենտրոն է փլվել

Մոսկվայում «Սեւերյանին» բիզնես կենտրոնը, որը գտնվում է Կրասնայա Սոսնա փողոցի վրա, փլվել է ճանապարհի երթեւեկելի հատվածի վրա։ Փլուզման պահը ֆիքսել են ականատեսները եւ հրապարակել սոցկայքերում։ Կադրերից երեւում է, թե ինչպես բիզնես կենտրոնը նախ սկսում է թղթե քարտերից պատրաստված տնակի նման մասնատվել ու ապաարդեն փլվել։ Փլուզումից հետո տարածքում փոշու ամպ է գոյացել։

Հետաքրքրական է եղել այն, որ այն պահին, երբ 12 հարկանի շինությունը սկսել է փլվել, ճանապարհով դեռ մեքենաներ են երթեւեկելիս եղել։ Աշխատակիցները կարողացել են արագ դուրս գալ ճանապարհի երթեւեկելի հատված ու տեղեկացնել մեքենաների վարորդներին։ «Известия» պարբերականն էլ հաղորդում է, որ դեպքի հետեւանքով տուժածներ չկան։