Կկառուցի առաջին ստորջրյա թունելն արագընթաց գնացքների համար

Կկառուցի առաջին ստորջրյա թունելն արագընթաց գնացքների համար

Չինաստանում կկառուցվի առաջին ստորջրյա թունելը, որը նախատեսված կլինի արագընթաց գնացքների համար։ Այն կկապի իրար Չժեծյան նահանգի երկու քաղաքներ։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։ Նինբոքաղաքը կղզային Չժոուշան քաղաքի հետ կապող երկաթուղային նախագիծը նախատեսում է 70,92 կմ-անոց երկաթուղի կառուցել, որից 16,2 կմ-ը կլինի ջրի տակ։ Նախագծի կյանքի կոչման դեպքում, երկու քաղաքների միջեւ կապը կապահովվի կես ժամում, 1,5 ժամի փոխարեն։ Նշենք, որ ներկայումս Չինաստանի արագընթաց երկաթուղին կազմում է 25 հազար կմ։ Համաշխարհային մակարդակով, Չինաստանին են բաժին ընկնում արագընթաց երկաթուղիների 60 տոկոսը։