Կասպիական ավազանում կստեղծեն տուրիստական հաղորդակցություն

Կասպիական ավազանում կստեղծեն տուրիստական հաղորդակցություն

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Կասպիական ավազանում տուրիստական հաղորդակցության ստեղծման ծրագրեր։ Այս մասին հայտարարել է Իրանի Ճանապարհային եւ քաղաքաշինության նախարար Մուհամմադ Էսլամին։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նախարար Էսլամին ասել է, որ նախատեսվող ծրագրող տուրիստական փոխադրումներ են իրականացվելու Կասպից ծովով։ Sputnik Iran-ն էլ փոխանցում է, որ ռուսական կողմը ողջունել է իրանական կողմի առաջարկությունը։

Նախարար Էսլամին մանրամասնել է, որ ուղեւորատար հաղորդակցության կազմակերպումը Կասպից ծովի ավազանում տուրիստական արդյունաբերության զարգացմանը համար է։